Ճապոնիայի ստորին պալատի նախագահ Թադամորի Օսիման ընթերցել է կայսր Նարուհիտոյի հրամանագիրը` այն լուծարելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սահմանադրության յոթերորդ հոդվածի հիման վրա ստորին պալատը լուծարվեց»,-ասվում է հրամանագրում։

Հինգշաբթի առավոտյան կառավարությունը որոշել է լուծարել խորհրդարանի ստորին պալատը եւ կայսրին խնդրել հաստատել այն: Ներկայացուցիչների պալատի լուծարումը հաստատող փաստաթուղթը ստորագրվել է միապետի կողմից եւ հանձնվել կառավարության գլխավոր քարտուղարին, այնուհետեւ պալատի նախագահին, որն այն ընթերցել է պատգամավորների համար։

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան հայտարարել էր, որ նախընտրական քարոզարշավը պետք է սկսվի հոկտեմբերի 19-ին, իսկ խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 31-ին: