Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Հայաստանի տարածքով միջանցքի մասին բանակցություններից դուրս են։ Այդ մասին իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Նա փորձում է բանակցություններից դուրս հայտարարություններ անել, որն որևէ կերպ չի նպաստում բանակցային գործընթացի դրական առաջընթացին», — նշել է Գրիգորյանը։

Ինչ վերաբերվում է ադրբեջանական կողմից ուժի ցուցադրությանն, ԱԽ քարտուղարն ասել է, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը պատրաստ են ներդնել իրենց ամբողջ ներուժը Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

«Հայաստանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանային որևէ փոփոխություն: Այս մասով կարող ենք ասել, որ կա միջազգային կոնսենսուս», — նշել է Գրիգորյանը։