Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4837 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 1586 մարդ, ևս 26-ը՝ մահացել։24 ժամվում երկրում կատարվել է 49 386 թեստավորում։ Ընդհանուր առմամբ երկրում կատարվել է 1 միլիոն 889 հազար 200 պատվաստում, օրական՝ 6837 պատվաստում:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 645 195 դեպք, որից 605 581-ը ապաքինվել է, 9 332-ը՝ մահացել: