Աղաջանը Վայքից էր։ Կիսատ թողնելով ուսումը բժշկական համալսարանում 2020-ի հուլիսի 23-ին զորակոչվել էր բանակ։ Մարտակերտում էր ծառայում. Հոռաթաղի զորամասում։ 2 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։
Հեռախոսազրույցներից մեկի ժամանակ հարազատներին ասել էր. «Շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց կգամ հետո կպատմեմ»։
Գաղտնապահ տղան այդպես էլ չհասցրեց ոչինչ պատմել իր տեսածի ու արածի մասին։ Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 13-ին, Ներքին Հոռաթաղի դիրքերը պաշտպանելիս արկի պայթյունից զոհվեց Աղաջան Ջանոյանը։
Սա զինվորական համազգեստով Աղաջանի միակ ու վերջին լուսանկարն է…
Նա 18 տարեկան էր։