Քովիդով պայմանավորված՝ հնարավոր են նոր սահմանափակումներ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Ըստ նրա՝ այս պահին քննարկվում է մեկ այլ նախագիծ, որով կսահմանվի, որ ժամանցի վայրեր՝ համերգներ, ռեստորաններ այցելելու համար պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջ մտցնելու տարբերակը։

Դրա վերաբերյալ նախնական նախագիծը պատրաստ կլինի երկու շաբաթից: