Կորոնավիրուսից բուժված անձինք մինչև 90 օր ազատված են ՊՇՌ թեստի պատասխանը կամ պատվաստման թուղթը գործատուին ներկայացնելու պահանջից։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

«Այսինքն նախորդ 90 օրվա ընթացքում հիվանդացած անձինք որպես բացառություն ենք, թեստ չեն հանձնելու և չեն պատվաստվելու»,-նշեց Ռոմելլա Աբովյանը։

Նա հավելեց, որ նոր նախագծով թեստավորումից և պատվաստումից ազատված են նաև հղիները և մինչև 18 տարեկան երեխաները։