Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի մի քանի հատվածներում։

«Ժանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեսանյութ է տարաել, որտեղ ներկայացնում է Մ-2 միջպետական ճանապարհի կմ150+700 — կմ167+600 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս հատվածն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Զառիթափ, Սարավան բնակավայրերի մոտով։

Կապալառու կազմակերպությունն է «Վայքի ՃՇՇ»-ն ՓԲԸ։

Մոտ 17կմ երկարությամբ ճանապարհի վրա իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։

Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա վերջին։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։