Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 12-ին Արարատ քաղաքի Սպանդարյան փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Ղազարոս Ա.-ն, որը օգոստոսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 2,27 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն չորացված զանգված: Ղազարոս Ա.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատկանում է իրեն, իր օգտագործման համար է: Նախապատրաստվում են նյութեր: