Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալված իրանցի վարորդների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է, նրանք չեն վերադարձվել իրենց երկիր, նշվում է Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեի (ՄՊԿ) հայտարարության մեջ:

Ավելի վաղ իրանական Mehr գործակալությունը հաղորդել էր, որ Բաքուն ազատ է արձակել երկու իրանցի վարորդների, որոնք ձերբակալվել էին մի քանի շաբաթ առաջ ադրբեջանցի սահմանապահների կողմից Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում։