Ավելի քան 50 000 մարդ խնդրագիր է ստորագրել՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով։

Խնդրագիրը ստորագրվել է հոկտեմբերի 7-ին եւ ուղղված է կառավարությանը։ Փաստաթուղթը հասցեատիրոջը հասցնելու համար պետք է հավաքել 75 000 ստորագրություն։

«Եթե Դուք կարծում եք, որ երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով հացադուլ է հայտարարել, պետք է դուրս գա բանտից եւ հնարավորություն ունենա մասնակցել քաղաքացիական եւ քաղաքական գործընթացներին, ապա ստորագրեք խնդրագիրը։ Միասին մենք կազատենք նախագահին գերությունից»,-ասվում է փաստաթղթում, որն արդեն ստորագրել է 51 132 մարդ։