9 ամսում երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը գերազանցել է 1 մլն 700 հազար մարդ։

«Զվարթնոց» օդանավակայանում ուղեւոահոսքը 2021 թվականի սեպտեմբերին կազմել է 274637 մարդ, «Շիրակ» օդանավակայանում՝  6633 մարդ։ Ընդհանուր առմամբ սեպտեմբերին այն ցուցանիշը կազմել է 281270 մար։ Հունվարին երկու օդանավակայաններից տվյալները հաշվի առնելով՝ ուղեւորահոսքը կազմել է 64296 մարդ, փետրվարին՝ 90198 մարդ, մարտին՝ 116481, ապրիլին՝ 134130,  մայիսին՝ 166353, հունիսին՝ 200534, հուլիսին՝  300951, օգոստոսին՝ 350765  մարդ։

Ընդհանուր առմամբ 9 ամիսում ուղեւորահոսքը երկու օդանավակայաններում կազմել է 1704978 մարդ։