Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1981թ. ծնված Ա. Ղ.-ի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, որը վերջինիս տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Նույն օրը՝ ժամը 21:50-ին, հիվանդանոցում արձանագրվել է դատապարտյալի կենսաբանական մահը:

ԱՆ քրեակատարողական ծառայությունից  հայտնում են, որ Ա. Ղ.-ն ունեցել է մի շարք խրոնիկ հիվանդություններ և երկար ժամանակ գտնվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի բուժմասում՝ բժիշկների հսկողության տակ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: