Հոկտեմբերի 12-ին, ՀՀ Ազգային հերոս, «Հայրենիք» շքանշանի ասպետ, գնդապետ Վահագն Ասատրյանի մահվան տարելիցի օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է հիշատակի միջոցառում, որին ներկա են գտնվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան սպաներ, մարտական ընկերներն ու հարազատները։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Վահագն Ասատրյանի հիշատակը, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին։ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն անցկացրել է հոգեհանգստի կարգ։
Վահագն Ասատրանը ծնվել է 1977թ–ի հունվարի 14-ին Քասախում։ 1994 թվականին Ասատրյանն ընդունվել է Հայաստանի պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարան, որն ավարտել է 1997 թվականին՝ ստանալով ՀՀ ԶՈւ լեյտենանտի զինվորական կոչում և հետախուզական դասակի հրամանատարի մասնագիտություն։
Ընդհանուր առմամբ Վահագն Ասատրյանն ավարտել է ռազմական հինգ բուհ։
Զինվորական կրթության և ծառայության ընթացքում նրա համար հերոսի, զինվորական հրամանատարի բացարձակ կերպար է դարձել 1991-1994 թվականներին տեղի ունեցած
Արցախյան պատերազմի հրամանատար, Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը։