Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ»,– գրել է նա։