Լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանն այսօր դարձավ 95 տարեկան: Լեգենդի ծննդյան օրվա առթիվ ինստագրամյան տեսանյութով շնորհավորական ուղերձ են հղել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը:

Նիկիտա Սիմոնյանը (Մկրտիչ Պողոսի Սիմոնյան) ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում։ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Սիմոնյանը ընտանիքի հետ տեղափոխվել է Աբխազիայի Սուխում քաղաք, որտեղ ծանոթացել է տեղի «Դինամոյի» խաղացող Շոթա Լոմինաձեի հետ, որն էլ դարձել է նրա առաջին մարզիչը։

Դրանից հետո Սիմոնյանը հանդես է եկել «Կռիլյա Սովետով», «Սպարտակ» թիմերում։

1960 թվականին գլխավորել է Մոսկվայի «Սպարտակը», 1973-ին՝ Երևանի «Արարատը», որի հետ նույն թվականին նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի ու գավաթակրի տիտղոսները։