Իրանի հետախուզության նախարարությունը երեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ հետախուզական ուժերը երկրի հարավում ձերբակալել են 10 մարդու, որոնք առնչություն ունեն օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ, գրում է Mehr-ը:

Ըստ հայտարարության, լրտեսներն աշխատում էին արևմտյան տերություններին դաշնակցող որոշ տարածաշրջանային երկրների հետախուզական ծառայություններում:

Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք հայտնաբերվել և ձերբակալվել են հարավային Բուշեր նահանգում: