Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ՝ միջուկային ծրագրի էսկալացման կապակցությամբ, հայտնում է AP-ն:

Ելույթ ունենալով Երուսաղեմում կայացած խորհրդաժողովին՝ Բենեթն ասել է, որ Իրանի վարքագիծը «խնդիր է յուրաքանչյուր երկրի համար եւ ենթակա է գլոբալ պատասխանատվության»:

Նա այլ առաջնորդներին, այդ թվում՝ նախագահ Ջո Բայդենին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, հասցրել է այն փաստարկները, որ Իրանը «խախտում է հիմնական միջազգային պարտավորությունները 2015-ի արդեն խախտված միջուկային գործարքի ստվերում»:

Բենեթն ասել է, որ ակնկալում է, որ համաշխարհային տերություններն «Իրանին կբերեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ պատասխանատվության կենթարկեն»: «Դա խաղաղ ճանապարհ կլիներ առաջ… Կան նաեւ այլ ուղիներ,- նախազգուշացրել է նա,- բայց դա ճիշտ է: Եվ ես շարունակելու եմ հետեւել դրանց առաջիկա մի քանի շաբաթների եւ ամիսների ընթացքում»: