Ասիայի ամենահարուստ մարդու՝ հնդիկ Մուկեշ Ամբանիի կարողությունը գերազանցել է 100 մլրդ դոլարը: Այս են վկայում Forbes հանդեսի տվյալները:

Դա պայմանավորված է նրանով, որ այս տարի նրան պատկանող Reliance Industries-ի արժեթղթերի գինը բարձրացել է ավելի քան 30%-ով:

Նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում եզրափակում է առաջին տասնյակը՝ ունենալով 101,4 մլրդ դոլար կարողություն:

Ամբանիի հարստության մեծ մասը ստացվում է Reliance-ում ունեցած մասնաբաժնից: Այն վերաբերում է  նավթավերամշակման և նավթաքիմիական բիզնեսին: Միլիարդատերն ընկերությունը ժառանգել է 2002 թվականին հորից՝ Դիրուբայ Ամբանից: