Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վայոց Ձորի Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Վահագն Արսենյանը։

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան
Վահագն Արսենյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է Փաշինյանի որոշման մեջ։

 Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ խոսքը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու մասին է։

Խոշորացված Ջերմուկ համայնքում ընտրություններ նախատեսված են դեկտեմբերի 5-ին։