6 համայնքում 226 փոքրիկ կրկին մանկապարտեզ գնալու հնարավորություն է ստացել։ Կառավարությունից  հայտնում են, որ հաստատությունները ժամանակին փակվել են, քանի որ համայնքային բյուջեի միջոցները չեն բավարարել ընթացիկ ծախսերը հոգալուն։

Գործադիրը 135 միլիոն դրամ է հատկացրել եռամսյա կարիքների համար: Խնդիրը վերջնական կլուծվի համայքների խոշորացումից հետո։