ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նաիրի Հարությունյանը ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

Նաիրի Հարությունյանին 2021 թվականի հոկտեմբերի 12-ից ազատել կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։