Հայաստանում հոկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 601 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 272 957-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 5575 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հոկտեմբերի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1227 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6776-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 891 է, ընդհանուր առողջացածներինը՝ 249 158, փաստացի բուժվողները 16 997 են: Մեկ օրում արվել է 7801 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 811 131 թեստավորում: