Իրանն ու Ադրբեջանը միշտ իրենց հարաբերություններում տրամաբանական ընթացակարգ են վարել: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա լարվածությանը:

«Անբնական է խաթարել Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները: Իրանն ադրբեջանական կողմին հայտնել է իր մտահոգությունները, ասել՝ դրանք պիտի լուծվեն, վերջիններս ասել են, որ կանդրադառնան այդ մտահոգություններին: Մենք երբեք չենք փակել մեր օդային տարածքը Ադրբեջանի համար: Ցամաքային ճանապարհը բաց է նաև երկու երկրների միջև, և երկու կողմերը չպետք է թույլ տան, որ երրորդ կողմերը ազդեն հարաբերությունների վրա», — ասել է նա: