Բրիտանիայի հեռախոսային ծառայությունը (BT Group) ստեղծել է «Ուղեկցիր ինձ տուն» թրեքերը, որը թույլ կտա կանանց միանալ GPS-հետապնդման համակարգին զբոսանքի ժամանակ, հաղորդում է BBC News-ը:

Ծառայության օգտատերերը կկարողանան ներառել իրենց տան հասցեն ու այլ նշանակետերը հեռախոսի համար նախատեսված հավելվածում: Նախքան զբոսանքն անհրաժեշտ է միացնել հավելվածը, զանգահարել կամ տեքստային հաղորդագրություն ուղարկել 888 համարին: Դա թույլ կտա թրեքերին սկսել GPS-հեռապնդումը: Հաշվարկելով ճանապարհի համար հատկացվող մոտավոր ժամանակը՝ հավելվածը կկատարի զանգ, երբ օգտատերն արդեն պետք է լինի վերջնակետում: Եթե պատասխան չստանա, ապա թրեքերն իրականացնում է արտակագր զանգեր կոնտակտներին, այնուհետեւ կանչում ոստիկանություն:

«Այդ նոր ծառայությունը պայմանականորեն կոչվում է 888 կամ «ուղեկցիր ինձ տուն», սակայն այն նաեւ կարելի է օգտագործել տաքսիով կամ հանրային տրանսպորտով երթեւեկելիս, կամ ցանկացած այլ ուղեւորության ժամանակ»,- Daily Mail-ը մեջբերում է նախագծի տնօրեն Ֆիլիպ Յանսենի խոսքերը:

BT Group-ի ղեկավարությունը նշել է, որ նրանք սկսել են ծրագրավորվել Լոնդոնի փողոցներում կանանց սպանություններից հետո: Հիշեցնենք, որ սպանվել էր մարքեթինգի գծով տնօրեն Սառա Էվերարդն ու մահմեդական ուսուսչուհի Սաբինա Նեսան: