«Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է,   որ դիտարկում են ժամանցի վայրեր` համերգներ, ռեստորաններ այցելելու համար պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջ մտցնելու տարբերակը։

«Հիմա դրա վրա աշխատում ենք, հավաքագրում ենք փորձը, թե կարգավորման մեխանիզմներն ինչպիսին պետք է լինեն: Նախնական նախագիծը առաջիկայում` երկու շաբաթվա ընթացքում կլինի»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։