Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին Բուխարեստում կմրցի Ռումինիայի հավաքականի հետ։ Իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի թիմի մեկնարկային կազմը։

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Դավիթ Տերտերյան, Էդուարդ Սպերցյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Հենրիխ Մխիթարյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան։

Ռումինիա — Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։