Հայաստանում կորոնաիրավիճակը հատկապես վերջին մեկ ասում բարդացել է։ Գրեթե ամեն օր արձանագրվում է հիվանդության հազարից ավելի դեպք, երեք տասնյակի հասնող մահեր։ Թվում էր, թե իշխանությանը սեփական ժողովրդի առողջությունը առֆավել պետք է մտահոգեր, բայց իրականությունը բոլորովին այլ է։ Գործող իշխանությունն ու ոլորտային պատասխանատուները համակավարկի, դրա կանխարգելման մասին բարձակոչ հայտարարություններ անում են միայն տեսախցիկների առաջ, իրենց ընտրած քաղաքացիներին հաճոյանալիս։ Կառավարության այս շաբաթվա նիստի ընթացքում Փաշինյան- Ավանեսյան խոսակցությունը, թերևս դրա վառ ապացույցն է։

Բայց, քանի որ երկրի մի շարք համայնքներում առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, կորոնավիրուսը ու՞մ շունն է։ Համավարակը հաստատ «ջոգել» է, որ ընտրական գործընթացներ են, իշխանությունը պետք է փակ դահլիճներում հանդիպումներ ունենա, իսկույն կորչել է։ Կգա այն ժամանակ, երբ իշխանությանը հարմար կլինի։ Օրինակ Գյումրիում իշխանությունը առաջնորդվում է հենց այս սկզբունքով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակվում են լուսանկարներ ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի թեկնածուի և նրան ուղեկցողներից լուսանկարներ։ Շիրակի մասնագիտությամբ բժիշկ մարզպետը, ով հիմա էլ հավակնում է Գյումրու քաղաքապետը դառնալ, իր «կուրատոր», Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ Գյումրիում հանդիպումներ  է ունենում, քարոզարշավ իրականացնում։ Այն, որ բաց տարածքներում սոցիալական հեռավորությունը չի պահպանվում, այդ մասին չենք խոսում, բայց արդյո՞ք նույն պես կարելի է մատերի արանքով նայել փակ, դահլիճային հանդիպումներին։

 

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը գոնե ամենալավը պետք է իմանար, որ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ որոշում է կայացվել, համաձայն, որի փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Սա քաջ պետք է իմանար նաև բժիշկ Հարությունյանն ու նրա հետ հանդիպման եկած մյուս բժիշկները։ Սակայն նրանց քաղաքացիների առողջությունը չի մտահոգում, կարևորը հանդիպումներին բազմամարդություն հաղորդելն է։

Հետաքրքիր է ինչ դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ Առողջապահության գործող նախարար Անահիտ Ավանեսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ովքեր են իրականում սնվտահություն առաջացնում քաղաքացիների նկատմամբ, գուցե՞ պատգամավոր Արսեն Թորոսյանը, որ թքած ունի նախկին նախարար Արսեն Թորոսյանի որոշման վրա, թե՞ այս ամենը հատուկ է արվում։  Կորոնավիրուսի դեմ կատաղի պայքար տանող, պատվաստումները խրախուսող Նիկոլ Փաշինյանը հստակ հետեւություններ պետք է անի, մեղավորներ փնտրելով սեփական թիմում։

Irakanum.am