Չինաստանի հյուսիսում Շանսի նահանգի իշխանություններն անհապաղ տարհանել են ավելի քան 120 հազար մարդու ջրհեղեղի հետեւանքով, որը հրահրվել է տեւական անձրեւների պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոսստի-ն:

«120 100 մարդ հրատապ տարհանվել է դեպի անվտանգ վայրեր»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Տարերային աղետի գոտում եղել է ավելի քան 1,75 միլիոն մարդ 76 քաղաքներում եւ նահանգի այլ բնակավայրորեւմ: Ջրհեղեղի հետեւանքով ավիրվել է ավելի քան 17 հազար շինություն, տուժել է շուրջ 190 հազար հեկտար բերք:

Ավելի վաղ Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը հաղորդել էր, որ երկարատեւ անձրեւների պատճառով առաջացած սողանքի հետեւանքով հոկտեմբերի 6-ին Շանսի նահանգում զոհվել է ճանապարհային ոստիկանության չորս աշխատակից: