Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը տեղափոխվել է Պրահայում Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Երկրի ղեկավարը տեղափոխվել է շտապօգնության մեքենայով, որը նախատեսված էր ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող հիվանդների համար, կիրակի հաղորդվել է Pravo թերթի կայքում:

Զեմանը Պրահայի հոսպիտալ է տեղափոխվել Լանայում իր նստավայրից Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ հանդիպումից հետո, որի ժամանակ նրանք քննարկել են հանգստյան օրերին անցկացված խորհրդարանական ընտրությունները:

77-ամյա Զեմանը սեպտեմբերին պլանային կերպով հոսպիտալացվել էր զինվորական հոսպիտալում: Ղեւկավարն ունի ոտքերի նեւրոպաթիա, որի հետեւանքով նա վերջերս տեղաշարվում է անվասայկակով: Նախագահը բողոքում է լսողության խնդիրներից եւ զարկերակային ցածր ճնշումից: Ընդ որում՝ ավելի վաղ նա դիմել էր բժշկի դիաբետի խնդրի առնչությամբ: