Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդյունավետ է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները։ Այդ մասին Վրաստանի վարչապետը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Հայաստան կատարած իմ այցի շրջանակում արդյունավետ բանակցություններ են կայացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Քննարկել են երկկողմ համագործակցությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նոր խաղաղ նախաձեռնությունը և ակտիվ միջնորդությունը շարունակելու Վրաստանի պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման համար ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու համար»,- նշել է Ղարիբաշվիլին: