19 մարդ զոհվել է, երեքի ճակատագիրն անհայտ է Թաթարստանում ինքնաթիռի կործանումից հետո, «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ L-410 ինքնաթիռը, որում պարաշյուտիստներ են եղել, կործանվել է Մենզելինսկի շրջանում: Ինքնաթիռում եղել է 23 մարդ՝ 21 պարաշյուտիստ և անձնակազմի 2 անդամ:

Վթարի մասին տեղեկատվությունը հաստատել է ԱԻՆ մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: