Կիրակի ականապատ ավտոմեքենան պայթեցվել է Եմենի Ադեն հարավում գտնվող քաղաքի կենտրոնական շրջաններից մեկում: Քաթարի Al Jazeera հեռուստաալիքի տվյալներով՝  պայթյունի հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ պայթյունն ուղղված էր ավտոմեքենաների շարասյանը, որում գտնվել են Ադենի իշխանությունների ներկայացուցիչները:

Al Arabiya հեռուստաալիքը պարզաբանում է, որ պայթյունի թիրախն էր Ադենի քաղաքապետը, որը գտնվում էր մեքենաներից մեկում:

Առկա տեղեկություններով՝ մեքենաներից մեկում գտնվել է նաեւ Եմենի գյուղատնտեսության նախարարը: Ո՛չ քաղաքապետը, ո՛չ նախարարը չեն տուժել պայթյունի հետեւանքով: