Հոկտեմբերի 9-ին կատարվել է 94 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 20 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր: Բժիշկները 6 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: