«Հերթական քարոզարշավային օրվա ընթացքում մեր քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանի հետ հանդիպել ենք Գյումրու ուսանողների հետ: Կարևորել ենք երիտասարդների մասնակցությունը ՏԻՄ-ում և ներգրավվածությունը կառավարման գործընթացներում:

Նմանատիպ հանդիպումները լինելու են շարունակական»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյան և կից լուսանկարներ հրապարակել: