Բաթումում Մեմեդ Աբաշիձեի եւ Մայիսի 26-ի փողոցների խաչմերուկում, որտեղ մուտքի փլուզման հետեւանքով 9 մարդ է մահացել, մարդիկ խաղալիքներ, ծաղիկներ եւ մոմեր են տանում, փոխանցում է Interpressnews-ը:

Նրանք սգում են կատարվածի համար:

«Սա մեծ ողբերգություն է քաղաքի համար: Մարդիկ կորցրել են ընտանիքի անդամներին, մենք շատ տխուր ենք կատարվածի համար: Մենք կիսում ենք վիշտը եւ հնարավորինս տուժածների կողքին ենք»,- ասում են քաղաքի բնակիչները:

Երեկ Բաթումի Մայիսի 26-ի փողոցում փլուզվել է բնակելի շենքի մի մուտքը: Զոհվել է 9 մարդ, որոնցից 4-ը՝ նույն ընտանիքի անդամներ: Միջադեպի կապակցությամբ ՆԳՆ-ն բերման է ենթարկել երեք մարդու: