Վրաստանում 24 ժամում կատարվել է կորոնավիրուսի 38 042 նմուշառում, որից հաստատվել է  2 844 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Դրականության ցուցանիշը. օրական – 7,48%, վերջին 14 օրը –5,94%, վերջին 7 օրը – 7,01%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 631 563 դեպք: Ապաքինվել է ևս 814 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 597 654:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 29 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 9 221։