Իսպանացի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոյի կտավը Հոնկոնգում վաճառվել է 24.6 մլն դոլարով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sotheby’s աճուրդի տունը:

Կտավում պատկերված է Պիկասոյի կինն ու ոգեշնչման աղբյուրը՝ Ժակլին Ռոկը:

Աճուրդի ընթացքում 9.1 մլն դոլարով վաճառվել է նաև հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի նատյուրմորտը: