Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի հերթական տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Իսլանդիային:

Մեկնարկային րոպեներին թիմերը «հետախուզական» ֆուտբոլ էին խաղում` փորձելով գտնել միմյանց ամենախոցել տեղերը: Իսլանդիայի ընտրանին մի քանի սուր պահեր ուներ գրավելու Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի ընտրանին էր տիրել նախաձեռնությանը: Եվ 35-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը ճիշտ ժամանակին հայտնվելով ճիշտ տեղում` բացեց հանդիպման հաշիվը:

Երկրորդ կեսում Հայաստանի ընտրանին մի շարք պահեր ուներ կրկնապատկելու հաշվի տարբերությունը: Սակայն գործեց ֆուտբոլի չգրված օրենքը` «գոլ չես խփում դու, խփում ենք քեզ»: 77-րդ րոպեին Իսլանդիայի կազմում աչքի ընկավ Յոհաննեսոնը: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 11-ին` արտագնա խաղում մրցելով Ռումինիայի հետ:

J խմբում այս տուրում Գերմանիայի հավաքականը հաղթեց Ռումինիային (2:1), իսկ Հյուսիսային Մակեդոնիան` Լիխտենշտեյնին (0:4):

Այս տուրից հետո Հայաստանի ընտրանին մրցաշարային աղյուսակում 3-րդ է 12 միավորով: Առաջատարը 18 միավորով Գերմանիան է, իսկ երկրորդը Հյուսիսային Մակեդոնիան է կրկին 12 միավորով: