Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը կազմել է 4.0 մագնիտուդ: Այս մասին հոկտեմբերի 9-ին հաղորդվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տեղական մասնաճյուղի կայքում, փոխանցում է «Իզվեստիա»-ն:

«Երկրաշարժի օջախը գտնվել է 15 կմ խորության վրա, էպիկենտրոնը եղել է Նիկոլսկոյե գյուղից 112 կմ հեռավորության վրա, ուժգնությունը` 4.0»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունից հայտնում են, որ ցնցումների հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան: