Լիբանանն ամբողջությամբ հոսանքազրկվել է: Պատճառը երկրի երկու խոշորագույն էլեկտրակայանների աշխատանքի դադարն է: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին:

Նշվում է, որ էլեկտրակայանների աշխատանքի դադարը պայմանավորված է երկրում վառելիքի պակասով: Էլեկտրականության անջատումը կարող է շարունակվել մի քանի օր: