Լրտեսություն անելու կասկածանքով Թուրքիայում վեց օտարերկրացի է ձերբակալվել: Այս մասին մասին հայտնում է CNN Turk հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

Իրավապահները չեն հայտնել ձերբակալվածների ազգությունը: Հայտնի է միայն, որ գործողություններն իրականացվել են Ստամբուլում և Անթալիայում:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ կասկածյալները ծրագրում էին հարձակում իրականացնել օտարերկրացիների դեմ և փորձել են գաղտնի տեղեկություններ ստանալ: Կասկածյալները հսկողության տակ են գտնվել Թուրքիա ժամանելուն պես: Խուզարկության ժամանակ նրանց մոտ զենք, էլեկտրոնային կրիչներ և ռուսական անձնագրեր են հայտնաբերել: