ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը հոկտեմբերի 10-ին  կմեկնի Բարսելոնա՝ վարելու բարեգործական համերգ։ Այս մասին Irakanum.am-ը տեղեկացավ համերգի մասին սոցիալական ցանցում տարածվող լուսանկարներից։ Մի քանի երգիչ- երգչուհիներ են ելույթ ունենալու, իսկ միջոցառումն էլ վարելու է Հայաստանի կարևորագույն իրավապահ մարմնի մամուլի քարտուղարը։

Irakanum.am-ի հետ զրույցում Վարդան Թադևոսյանը հաստատեց տեղեկությունը։ «Ես հանդիսանում են նաև Եվրոպայի հայերի միության հայաստանյան ներկայացուցիչն արդեն երկու տարի։ Ամեն տարի լինում է կոնֆերանս, այս տարի այդ կոնֆերանսը լինելու է հոկտեմբերի 9-ին, որից հետո բարեգործական համերգ է լինելու։ Այդ գումարը նախատեսվում է վիրավոր զինվորների համար, նրանք ովքեր ուզում են մասնագիտություն սովորեն, մենք այդ գումարով փորձում ենք այդ ծախսը վերցնել մեզ վրա»,- պարզաբանեց Արգիշտի Քյարամյանի խոսնակը։

Հարցին, թե դուք ե՞ք վարելու միջոցառումը, Վարդան Թադևոսյանը դրական պատասխան տվեց։ Դիտարկմանը, թե ինչպե՞ս եք համատեղում և հաղորդավարի և քննչական կոմիտեի մամուլի քարտուղարի աշխատանքը, ի վերջո բավականին տարբեր գործառույթներ են։ Ի պատասխան Թադևոսյանն ասաց․ «Ես 35 տարի սպորտային հաղորդավար եմ եղել»։ Տեղեկացրեցինք, որ գիտենք, բայց կրկնեցինք, հիմա Արգիշտի Քյարամյանի խոսնակն եք։ «Ես Արգիշտի Քյարամյանին հարցրել եմ, նա էլ թույլատրել է մեկ օրով բացակայել, դա պրոբլե՞մ է այսօր։ Դա ողջունելի է, որ անցկացվում է։ Այդ միջոցառումները միշտ ես եմ անցկացրել, հիմա պարզապես քանի որ ես որպես ներկայացուցիչ լինելու եմ այնտեղ, ասեցին կուզենանք, որ  դու ինքդ վարես, ես էլ ասեցի՝ պրոբլեմ չկա։ Էն ինչ-որ կապված է մեր զինվորների հետ ես պատրաստ եմ անել»,- եզրափակեց հաղորդավար- խոսնակը։

Irakanum.am