Հարավային Կալիֆոռնիայում բանկի կողոպուտի մեջ կասկածվող անձը ձերբակալվել է, երբ հաջորդ օրը վերադարձել է բանկի նույն մասնաճյուղը կողոպտելու փորձ կատարելու համար, հաղորդել է AP-ն:

Երկուշաբթի կեսօրին տղամարդը մտել է Chaount կոչվող բանկ եւ գանձապահին գումարի պահանջով գրություն է փոխանցել: Նա փախել է «մեծ քանակությամբ կանխիկ գումարով»՝ նախքան ոստիկանների հասնելը», — ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Երեքշաբթի առավոտյան նույն Chase բանկից ոստիկանություն են կանչել բանկում հերթական կողոպուտի փորձի համար, ասվում է հաղորդագրության մեջ: Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 33-ամյա կասկածյալին: