Home»Uncategorized @hy, Տեսանյութեր»Ծեծկռտուք և կրակոց Նորատուսում. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Ծեծկռտուք և կրակոց Նորատուսում. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Ոստիկանությունից  հայտնում են, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց բուժօգնության տեղափոխված տղամարդու ինքնությունը՝ Նորատուսի 43-ամյա բնակիչ։ Ըստ նախնական տվյալների՝ նա հենց Նորատուսից էր հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

https://www.youtube.com/watch?v=uKKI15ppQGQ

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների շնորհիվ հանցագործությունը կարճ ժամանակում բացահայտվեց։

Պարզվեց, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 20-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը, նրա 39-ամյա եղբայրը և նույն գյուղի 39-ամյա մեկ այլ բնակիչ Նորատուսի «Կայի Դիք» կոչվող տարածքում վիճաբանել են, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Այդ ընթացքում էլ 39-ամյա տղամարդը իրեն պատկանող ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի հետևանքով եղբայրները մարմնական վնասվածքներ են ստացել: Եղբայրներից մեկը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ մյուսը բուժօգնության չէր դիմել։

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կրակոց արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն՝ իր հետ բերելով որսորդական ողորկափող հրացանը։ Նա տեղի ունեցածի վերաբերյալ ներկայացրել է իր բացատրությունները։ Երկու կողմն էլ հանցագործության մասին հաղորդում են տվել։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն:

2021-10-08T21:33:32+04:008 Հոկտեմբերի 21:33|Uncategorized @hy, Տեսանյութեր|0 Comments
Go to Top