Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մի տղամարդ Ղազախստանի Հանրապետության մի քաղաքացու վաճառել է 6 մեքենա՝ դրանք հետագայում Ղազախստան տեղափոխելու պայմանով և ստացել է 72.200 դոլար։ Տղամարդը չէր կատարել պայմանավորվածությունը և խաբեությամբ հափշտակել էր գումարրը:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը։ 26-ամյա երիտասարդը ավտոմեքենաները գրանցել էր ազգականի անվամբ, մեքենաների մի մասը արդեն վաճառել էր, իսկ մնացածը տեղափոխել և թաքցնում էր Նուբարաշենում գտնվող ավտոկայանատեղիում:

Տուժողից ընդունվել է հաղորդում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Էրեբունու քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Սասունցի Դավթի փողոցում և բերման ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել նաև նրա ազգականը: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին ու ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղությամբ:

Կատարվում է նախաքննություն: