2021 թ Նոբելյան խաղաղության մրցանակը տրվել է ռուսական «Նովայա գազետա» թերթի խմբագիր Դմիտրի Մուրատովին և ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսսային։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Մրցանակը տրվել է ազատ խոսքի ու ինքնաարտահայտման համար նրանց ջանքերի համար։ Նոբելյան նորվեգական հանձնաժողովի ղեկավար Բերիտ Ռեյս-Անդերսենը մեկնաբանել է․ « «Նովայա գազետա»-ի խմբագիր Դմիտրի Մուրատովը, չնայած գործընկերոջ սպանությանն ու հաջորդող սպառնալիքներին, չի հրաժարվել թերթի անկախության քաղաքականությունից։ Նա հետևողականորեն պաշտպանել է լրագրողների իրավունքները»։

Նշենք, որ 15 տարի առաջ սպանվել է «Նովոյա գազետա» թերթի լրագրող Աննա Պոլիտկովսկայան։