Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախյան 1-ին և Ապրիլյան քառօրյա պատերազմների պատմությանն անդրադարձել եմ բազմիցս: Դրանք եղել են ինչպես վավերագրական ֆիլմերի ու հեռուստատեսային հաղորդաշարերի, այնպես էլ հոդվածների և մենագրությունների ձևաչափով: Նշված գործերը ստեղծել եմ հպարտությունից ծնված ներշնչանքի ուժով և ապրել մեր վաղն ավելի հզոր տեսնելու անշրջելի հավատով…

Ասեմ, որ միայն նշված երկու պատերազմների վերաբերյալ հեղինակել եմ շուրջ երկու տասնյակ մենագրություններ, որոնցում փորձել եմ հնարավորինս օբյեկտիվորեն ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել մարտական գործողությունների ընթացքում և դրանից հետո… Արդեն, ինչքան ժամանակ է, ուզում եմ գրել նաև 44-օրյա պատերազմի մասին, սակայն չի ստացվում…

Թե ինչու, դժվարանում եմ միանշանակ պատասխանել… Բայց հաստատ պատճառը ոչ այնքան պարտությունն է, որքան այն անորոշ ու հակասական զարգացումներով խճճված իրավիճակը, որում այսօր հայտնվել ենք մենք ու մեր երկիրը…

…Բայց միևնույն է, պետք է գրել, իսկ թե երբ, դեռևս չգիտեմ..»: