ԵՄ-ն մտավախություն ունի, որ Լեհաստանը կարող է դուրս գալ դաշինքից, գրում է AP-ը:

Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի նախարար Քլեման Բոնը պնդում է, որ այդ քայլը հարձակում է ԵՄ -ի վրա, իսկ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնը հայտարարել է, որ Լեհաստանը «կրակի հետ է խաղում»:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ «խորապես մտահոգված է» այդ կապակցությամբ եւ խոստացել է գործողություններ ձեռնարկելուց առաջ արագ վերլուծել դրա հետեւանքները: «Մեր առաջնահերթ խնդիրն է ապահովել Լեհաստանի, ինչպես նաեւ մեր Միության բոլոր քաղաքացիների  իրավունքների պաշտպանությունը»,-ասել է նա։

«Ավելին, ԵՄ քաղաքացիներին, ինչպես նաեւ Լեհաստանում բիզնես իրականացնող ընկերություններին անհրաժեշտ է իրավական վստահություն, որ ԵՄ կանոնները, ներառյալ Եվրոպական դատարանի որոշումները, լիովին կիրառվում են Լեհաստանում»,-հավելել է նա։

Լեհաստանի Սահմանադրական դատարանը նախօրեին որոշում է կայացրել, ըստ որի՝ լեհական օրենքներն առաջնահերթություն ունեն ԵՄ օրենքների նկատմամբ: Վճիռը հետագայում էլ ավելի է սրել լարվածությունը ժողովրդավարական չափանիշների շուրջ ՝ երկրի ազգայնական կառավարության եւ Բրյուսելի ինստիտուտների միջեւ: