ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցների գործունեության ժամկետը, որոնք 2019 թվականին ընդունել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ կապված Սիրիայում թուրքական ռազմական արշավի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին:

Պատժամիջոցների տակ են ընկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի նախկին պետ, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն: