ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իլինոյս նահանգում ունեցած ելույթի ժամանակ Չիկագոյի կին քաղաքապետ Լորի Լայթֆութին «պարոն» է անվանել: ԱՄՆ նախագահի լեզվի սայթաքման տեսանյութը տեղադրվել է Twitter-ում:

«Սպասեք, Բայդենը հենց նոր  Լորի Լայթֆութին «պարոն քաղաքապետ»-ո՞վ դիմեց, ես  ինչ-որ բան բա՞ց եմ թողնել»,-գրել է տեսանյութի հեղինակը:

Նրա հետևորդները նկատել են, որ սա միակ սայթաքումը չէր նախագահի խոսքում:

Ավելի ուշ Բայդենը հեռուստացույցը շփոթել է հեռախոսի հետ, երբ խոսել է հիվանդանոցի աշխատակցի հետ ունեցած զրույցի մասին:

«Երեկ երեկոյան ես հեռուստացույցով … ես հեռախոսով էի», — ասել է ԱՄՆ նախագահը: